National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
22.02.2022
Տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը
1 / 2

Փետրվարի 22-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանի ճեպազրույցը:

Մինչ հարցուպատասխանը պատվիրակության ղեկավարը մանրամասներ է հայտնել Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերի օրակարգային հարցերի, քննարկումների եւ ներկայացված դիրքորոշումների վերաբերյալ: Այս համատեքստում նա կարեւորել է հատկապես ԵԽ անդամ, Էստոնիայի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Պատվիրակն այսօր եւս մեկ անգամ վերահաստատել է, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, եւ ԼՂ հակամարտությունը դեռեւս պետք է ստանա ամբողջական, համապարփակ եւ բանակցված խաղաղ լուծում:

Հարցուպատասխանի ձեւաչափում լրատվամիջոցների ներկայացուցիչները փորձել են պարզել, թե ԽՎ-ի բյուրոյի նիստում ի՞նչ հարց է քննարկվել, հանձնաժողովների նիստերում բարձրացվե՞լ է արդյոք Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու պահվող այլ անձանց վերադարձի հարցը, քննարկվե՞լ է արդյոք ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը, անդրադարձ եղե՞լ է Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ Քաղաքական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ու Էներգետիկ անվտանգության հարցերի հանձնաժողովների նիստի օրակարգում ներառվել է Հարավային Կովկասի անվտանգությանը վերաբերող թեման, որի շրջանակում քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Հայկական պատվիրակության ղեկավարը հակամարտության վերջնական խաղաղ լուծման հասնելու վերաբերյալ շեշտադրումներ է արել, Եվրոպական խորհրդարանի գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել այդ օրակարգին: Նշվել է, որ առանձին բանաձեւի կամ նախագծի ընդունում նիստի ձեւաչափը չի նախատեսում:

Կառավարող եւ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները խոսել են հումանիտար հարցերի, մասնավորապես ռազմագերիների եւ պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին: Իսկ ադրբեջանցի պատվիրակներն ինչպե՞ս են արձագանքել դրան` հարցին ի պատասխան` Մարիա Կարապետյանը նշել է, որ վերջիններս տարանջատում են պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո գերության մեջ ընկած անձանց: Նրա խոսքով` հումանիտար իրավունքը նման տարանջատում չի ճանաչում: Եւ գերիների ու պահվող անձանց վերադարձի վերաբերյալ եռակողմ ստորագրված փաստաթուղթը, եւ միջազգային հումանիտար իրավունքը պահանջում են բոլոր անձանց վերադարձ` անկախ նրանց գերության մեջ ընկնելու ժամկետներից:

Անդրադարձ է եղել նախօրեին կայացած Բյուրոյի նիստին: Մարիա Կարապետյանը տեղեկացրել է, որ ընդունված հայտարարությանն ինքը կողմ չի քվեարկել: Հայտարարության բովանդակությունն այսօր կխմբագրվի Բյուրոյի շահագրգիռ անդամների կողմից եւ կհրապարակվի: «Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունն իմ պատասխանատվությունն ու առաջնահերթությունն է: Դա է եղել իմ մղումների եւ քվեարկության հիմքում»,-ասել է պատգամավորը:

Անդրադառնալով խաղաղ զարգացման դարաշրջան բացելու վերաբերյալ հայտարարություններին` Մարիա Կարապետյանը նշել է, որ արդեն տեւական ժամանակ է Հայաստանը խոսում է Հայաստանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին, ինչի վերաբերյալ պարբերաբար ուղերձներ լսում ենք նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւից: «Սակայն, կարեւոր է շեշտել, որ գործողությունները եւ խոսքերը պետք է համապատասխանեն»: Նա հավելել է, որ մեր եւ միջազգային հանրության պատկերացումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձեւաչափը, որտեղ խաղաղության համաձայնագիրը կարող է քննարկվել` միանշանակ կողմ լինելով Հարավային Կովկասում խաղաղությանը եւ կայունությանը:

Խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից` Մարիա Կարապետյանը շեշտել է. «Հույս ունեմ, որ խաղաղությունը կպահպանվի, երկխոսության միջոցով հնարավոր կլինի թոթափել լարվածությունը»:

Մեր երկրում Ադրբեջանի պատվիրակությանն ընդունելը հանրության կողմից ոչ այնքան միանշանակ ընկալվելուն վերաբերող հարցին ի պատասխան` պատվիրակության ղեկավարը նշել է, որ Երեւանն է հյուրընկալել խորհրդարանական վեհաժողովը, եւ ճիշտ չէր լինի Հայաստանը հրաժարվեր միջազգային գործընկերներին հյուրընկալելու հնարավորությունից այն պատճառով միայն, որ կազմում կան նաեւ պատվիրակներ Ադրբեջանից:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am